Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
ՄիջազգայինԼոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները 0.09%-ով անկում են գրանցել՝ հասնելով մեկ բարելը 44.88 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.22%-ով եւ կազմել 46.25 դոլար՝ մեկ բարելի դիմաց: