ՌԴ ԱԳՆ․ ՀԴԲ-ն ռուս դիվանագետների վրա ճնշում է գործադրում
ՄիջազգայինՀԴԲ-ն ուղիղ ճնշում է գործադրում ռուս դիվանագետների վրա, որպեսզի նրանց թույլ չտա նոյեմբերի 8-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր մտնել, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Զախարովան հավելել է, որ հարց է ծագում, թե «այդ ինչ կարող է տեսնել օտարերկրյա դիվանագետը ամերիկյան ընտրատեղամասերում, որ դրանով «պարոն Սմիթներն» են սկսել զբաղվել, ու ինչու է առհասարակ ընտրությունների դիտարկման գործընթացը վերահսկվում»։