Մի շարք մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից
Ուշադրության կենտրոնումԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին, մանկապարտեզներում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար, աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին:
Հանձնարարվել է նաեւ խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետին եւ թիվ 40 մանկապարտեզի տնօրենին: