Անհայտ անձը Բրյուսելում հանել է աֆրիկացու աչքերը
ՄիջազգայինԱնհայտ անձը Բրյուսելում հանել է աֆրիկացու աչքերը, հայտնում է Derniere heure-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ Բելգիայի մայրաքաղաքի քրեական հանցագործությունների ժամանակակից պատմության մեջ հատկապես դաժան նման հանցագործություն տեղի է ունենում առաջին անգամ:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը Իկսել համայնքում: Պատահական անցորդի շնորհիվ, որը շտապ օգնություն էր կանչել, տուժածը ողջ է մնացել: Դեպքի վայրում գտել են տղամարդու աչքերը:
Տուժածն արդեն տվել է առաջին ցուցմունքը, սակայն դա թույլ չի տալիս պարզել, թե ով կարող էր լինել հանցագործը: Վարկածներից մեկի համաձայն՝ նրանից ուզեցել են վրեժ լուծել թրայբալիզմի հողի վրա: