Վրաերթ Սպիտակ քաղաքում. 17-ամյա Արսենը հիվանդանոցում է
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ի վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի 15 հասցեի մոտ՝ եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել 17-ամյա Արսեն Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերով զբաղվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչության Սպիտակի քննչական բաժինը: