Ավտովթարից 5 օր անց «Մերսեդես»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՀոկտեմբերի 31-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր ճանապարհի 1-ին կմ-ում 35-ամյա Վահագն Մկրտչյանի վարած «Մերսեդես» ավտոմեքենան «ԳԱԶ-33081» ավտոմեքենաի բախվելու եւ Վ. Մկրտչյանին մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 5-ին, ժամը 16.50-ին, հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Վ. Մկրտչյանը մահացել է:
Քննությունը շարունայկվում է: