ՀԾԿՀ-ի ղեկավար. 2017թ. հունվարի 1-ից Հայաստանում գազի նոր սակագին կգործի
ՀասարակությունԸնթացիկ տարվա նոյեմբերի վերջին Հայաստանում վերջնականապես սահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017 թվականի հունվարի 1-ից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի վերջ որոշում կընդունվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով, որը կգործի 2017թ. փետրվարի 1-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Նազարյանը NEWS.am-ին ասել էր, որ առաջիկա 15 օրերի ընթացքում հայտնի կդառնա, թե որքան է նվազելու գազի սակագինը: