Չինաստանում երեք նոր նախարար է նշանակվել
ՄիջազգայինԺողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն Չինաստանի պետանվտանգության, ֆինանսների եւ քաղաքացիական վարչակազմի նոր նախարարներ է նշանակել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով China Daily-ն:
Պետական անվտանգության նախարարի պաշտոնում Գեն Հուեյչանին փոխարինել է Չեն Վենցինը: Ֆինանսների նոր նախարար է դարձել Սյաո Ցզեն՝ փոխարինելով Լոու Ցզիվեյային:
Չինաստանի վերահսկողության նախկին նախարար Հուան Շուսյանը զբաղեցրել է քաղաքացիական վարչակազմի նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Լի Լիգոյին: