2017-ին Հայաստանը կշարունակի երկրի հարավում 2 խոշոր ենթակայանների վերանորոգման աշխատանքները
Հասարակություն2017-ին Զարգացման ասիական բանկի միջոցներով Հայաստանը կշարունակի երկրի հարավում 2 խոշոր ենթակայանների վերանորոգման աշխատանքները: Այս մասին ասված է 2017-ի պետբյուջեի նախագծում:
Ծրագիրը, մասնավորապես, շարունակում է Որոտանի կասկադի ՀԷԿ-ի «Շինուհայր» 220 կՎ ենթակայանի վերանորոգումը, որը սկսվել էր Համաշխարհային բանկի միջոցներով:
Մյուս ենթակայանը՝ 220 կՎ լարումով «Ագարակ -2»-ը, ապահովում է Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի միացումը: Ենթակայանում նախատեսվում է լրացուցիչ ավտոտրանսֆորմատոր տեղադրել 110 կՎ անցումի հնարավորությամբ, որը կբարելավի տարածաշրջանի էներգամատակարարումը:
Այս աշխատանքների շարունակության համար 2017-ին պլանավորվում է հատկացնել 1.5 մլրդ դրամ, վարկային միջոցներից՝ 1 մլրդ 30 մլն-ը, բյուջեից՝ 445 մլն դրամը: