Վարչական վարույթ է հարուցվել տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ
ՀասարակությունՎարչական վարույթ է հարուցվել Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության նկատմամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԹՎՆՎ եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման եւ Նուբարաշենիքաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: