Թրամփի խորհրդականները նրան արգելել են գրառումներ կատարել Twitter-ում
ՄիջազգայինԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան արգելել է գրառումներ կատարել Twitter-ի սեփական էջում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Hill-ը:
Պարբերականի տվյալներով՝ այսուհետ մամուլի համար Թրամփի բոլոր հաղորդագրությունները պատրաստելու եւ թողարկելու են նրա խորհրդականները:
«Սոցցանցերում Թրամփի էջերն ավելի քան 13 մլն ընթերցող ունեն, եւ քաղաքական գործիչը դրանք բազմիցս օգտագործել է՝ իր քաղաքական հակառակորդներին սեւացնելու եւ ընթերցողներին իր դիրքորոշումը ներկայացնելու համար»,- գրում է The Hill-ը:
Նշվում է, որ Twitter-ում Թրամփի կտրուկ հայտարարությունները «նրա նախընտրական շտաբի համար հաճախ են գլխացավանք դառնում»: