ԵՀ նախագահը հայտարարել է, որ Անկարայի սպառնալիքներն իր վրա չեն ազդում
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությանը չի հաջողվի իր վրա ազդել Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրի կատարումից հրաժարվելու սպառնալիքներով, եթե ԵՄ անդամ երկրներ կարճատեւ ուղեւորությունների համար Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրվի: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես զգայուն չեմ Թուրքիայի ղեկավարների սպառնալիքների հանդեպ, որոնք եւս մեկ անգամ հայտարարել են, որ եթե վիզաների հարցում համաձայնագիր չլինի, հարցականի տակ կդրվի փախստականների հարցով համաձայնագիրը: Եթե Թուրքիան չի կատարում նախատեսված պայմանները, վիզաների հարցում առաջընթաց չի լինի»,- Soir-ի հետ հարցազրույցում ասել է Յունկերը:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ «եթե վերջնարդյունքում թուրքերը Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունք չստանան, դա կլինի Թուրքիայի սխալը»: