Երեւանում ընթանում է ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովը. նախագահը նույնպես մասնակցում է (լուսանկարներ)
LifeNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, համաժողովն այս տարի կրում է«Հայաստան-25. Աշխարհը եւ կանայք» խորագիրը: Համաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրեր Արցախից եւ արտերկրից:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները` կանանց տեղն ու դերը հասարակական- քաղաքական կյանքում, ժամանակակից աշխարհում, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում, ընտրություններում կանանց ներգրավվածությունը: