Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա


Դավաճանները գնում են տուն և ոչ թե իրենց սկսած պայքարը շարունակում այլ ձևաչափով

Blog

Անի Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Որոշել էի ձեն չհանել, առանց էդ էլ բոլորն իրենց հոգու պարտքն են համարել ակտիվ մեկնաբանել երեկվա դեպքերն ու «դավաճանությունը»... Բայց դե մի բան էլ ես ասեմ:
Ոչ մեկ իրավունք չունի Բաղրամյանում մնացած ժողովրդին մեղադրել կամ վիրավորել, քանի որ նրանց մեջ իրոք կային շատ մարդիկ, ովքեր պայքարի հենց առաջին օրվանից էին էնտեղ, ովքեր սելֆի անելու կամ իրենց ցույց տալու համար չէին եկել, ովքեր ուզում էին՝ ինչ-որ բան փոխվի էս երկրում... Ու հնարավոր ա՝ քաղաքական թեմաներով էդտեղ առաջին անգամ հայտնված ուժերի դեմ իրենք գերակշռող էին... Բաաաայց դա չի նշանակում, որ էդտեղ եղածներն ու առավել ևս չեղածներն ու էս սաղ անքուն օրերի ընթացքում ոչ մի օր էնտեղ չմնացածներից որևէ մեկը մի մազի չափ իրավունք ունի մեղադրել ու վիրավորել էն մարդկանց, ովքեր Բաղրամյանը լքեցին ու ոչ թե տներով, այլ ուղղակի տեղափոխվեցին Ազատության հրապարակ՝ հետագա անկանխատեսելի ահավոր զարգացումները կանխելու համար... Ու ինչի շնորհիվ էսօր Բաղրամյանը խաղաղ արթնացավ: Ու հա՛, հենց իրենց շնորհիվ: Դե մտածեք... Ինչի՞ ոստիկանությունը ցրելու քայլեր չձեռնարկեց, երբ որ ինքը 100 տոկոսով ուներ էդ հնարավորությունը՝ թե տեխնիկապես պատրաստվածության առումով, թե օրենսդրությամբ սահմանված կարգով: Որովհետև շարժման կազմակերպիչներն Ազատության հրապարակում էին... Ցրել ցույցը, գործադրել բռնի ուժ ու փաստացի չվնասել շարժման կազմակերպիչներին, մեղմ ասած, ձեռ չէր տա իրենց: Վաղինակն իրեն ահավոր վատ էր զգում, որովհետև շատ-շատերը չհասկացան, թե դա ինչի համար արվեց, ու սկսեցին անհիմն վարկաբեկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին: Ու ոչինչ թող չհասկանան... Կարևորը՝ իրենք մաքուր են ու հոգով հանգիստ... Միակ մտահոգիչ բանն անհասկացվածությունն էր շատ-շատերի կողմից: Մի հատ ֆիլմ կար, դժվարանում եմ հիշել անունը, բայց էս ամենն էդ ֆիլմից մի տեսարան ա հիշեցնում: Մայրն ամեն օր իր 10 տարեկան տղային հեծանիվով ուղարկում էր դպրոց: Միշտ ուտելու բան էր տալիս, համբուրում նրան ու ճանապարհում, մի օր իմանում ա, որ իրենց թաղամասում վտանգավոր մարդասպաններ են հայտնվել, որոնք ժամանակին ուզել են իրեն ոչնչացնել: Ու քանի որ վիճակը շատ վտանգավոր էր, չէր ուզում՝ իր տղան մենակ գնար դպրոց, ասում ա՝ սրանից հետո ես քեզ կտանեմ, բայց քանի որ երեխեն չի հասկանում՝ ինչ ա կատարվում, ու շատ էր ուզում հեծանիվ քշել ու մենակ գնալ, կոնֆլիկտ ա լինում ծնողի ու երեխու մեջ, մայրն էլ որոշում ա գիշերը թաքուն քանդի հեծանիվը։ Առավոտյան տղեն տեսնում ա, որ հեծանիվը քշելու ենթակա չի, լացում ա, գոռգռում մոր վրա, սկսում մեղադրել նրան, բայց դե ի վերջո երկուսով են գնում դպրոց... Չնայած նրան որ շաբաթներ շարունակ երեխեն նեղացած էր մորից, ամեն դեպքում ոչ մեկ չկարողացավ էդ ընթացքում իրեն վնասել... Մի խոսքով, մտածեք էս մասին մեղադրելուց առաջ: Ով ա Վաղինակը, ու ովքեր են քաղաքականացնելու հեղինակները՝ դժվար չի հասկանալ, եթե շատ մեծ ցանկություն լինի: էն որ շատ թաքուն ու բացահայտ ուժեր փորձեցին ու փորձում են քաղաքական հողի վրա տեղափոխել էս ամենը, դա ակնհայտ ա, ու մենակ դեբիլը չի հասկանա: Իսկ եթե չեմ սխալվում, մեր պայքարն ի սկզբանե քաղաքական բնույթ չէր կրում, պայքարն ուրիշ բանի համար էր: Եթե չեմ սխալվում, բոլորը միահամուռ վանկարկում էին, որ էս մայդան չի ու չի լինելու: Իսկ հիմա խորացեք, թե ինչ կլիներ, եթե կազմակերպիչները չլքեին Բաղրամյանը...

Ես գրում եմ սա էն մարդկանց համար, ովքեր դեռ էսքանը չհասկանալով են գնում Բաղրամյան: Էսօր կարդում եմ ինձ ծանոթ հանրապետական երեխեքի գրառումները, ովքեր պայքարի ոչ մի օր էնտեղ չեն եղել (ամեն դեպքում 5 գիշեր էնտեղ եմ լուսացրել ու նրանց չեմ տեսել): Ասեմ ավելին՝ ես էս ընթացքում ակտիվ հետևել եմ նրանց ֆեյսբուքյան գրառումներին, ու նրանք միմիայն տարածում էին էն լուրերն ու կատարում էին գրառումներ, որոնք միմիայն վերաբերում էին օրինակ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի կամ, ասենք, Աշոտյանի հայտարարություններին, կողմ էին միմիայն իրենց դիրքորոշմանը: Իսկ երեկ նրանք եկել էին Բաղրամյան (թե ինչի՝ դժվար չի հասկանալ), նրանք չեն ալարել, նաև գնացել են Ազատության հրապարակ ու փորձում են իբր թե համեմատություն տանել ու, բնականաբար, մեղադրել ու ցեխ շպրտել պայքարի էն ադեկվատ մասսայի վրա, որն Ազատության հրապարակում ա: Ինձ ուղղակի սպանեց մի քանի գրառումների շարքը, որոնց չեմ կարա չանդրադառնալ: «Վաղինակ, դու վախկոտ ես, իսկական պայքարողը գնում ա մինչև վերջ, եկեք Բաղրամյան» (վստահ եմ, որ այդ գրառումն արվել է տնից)։ Այ ջահել, եթե էս երկրում Վաղինակի նման 10 հատ վախկոտ լիներ, էս երկիրը հիմա կարգին երկիր կլիներ: Վախկոտ ա, որովհետև չուզեց՝ արյուն թափվի՞, որ գնաց Ազատության հրապարակ, որովհետև չուզեց քաղաքականացնե՞լ ի սկզբանե խաղաղ ցույցը, ինչն արդեն շաաաատ սիրուն ձևով արվում էր որոշ ուժերի կողմից... Ես 100 հազար տոկոս վստահ եմ, եթե հանկարծ բռնություն կիրառվեր Բաղրամյանում, Վաղինակն ու իր հետ Ազատության հրապարակ տեղափոխված մարդիկ վազելով կգային Բաղրամյան: Չէին փախնի տներով, իսկ նման գրառումներ անողներն ու իրենց նման մտածող բոլոր-բոլոր մարդիկ, որոնց 99 տոկոսը դա անում ա տնից՝ հարմարավետ տեղավորված, էկրանի առաջ օնլայն կնայեին ու կմեկնաբանեին՝ «ամենակարևոր պահին Վաղինակը լքեց ժողովրդին, իսկ հիմա իրեն հերոսի տեղ ա դրել, հետ ա եկել...» (իհարկե էս ամենը լատինատառ caps lock-ով): Հասկացեք վերջապես, Օպերա տեղափոխվելը պարզապես պայքարի ադեկվատ ու անարյուն շարունակությունն էր իրենից ենթադրում: Դավաճանները գնում են տուն և ոչ թե իրենց սկսած պայքարը շարունակում այլ ձևաչափով:


Ամեն դեպքում մենք, որ կողմ ենք Ազատության հրապարակ տեղափոխվելուն, չենք համարձակվել մեղադրել Բաղրամյանում մնացածներին, այլ ընդհակառակը՝ իրենց իսկ անվտանգության համար փորձել ենք ամեն հնարավոր կերպով զգուշացնել, որ գնան Ազատության հրապարակ: Ու եթե եղել են բացասական մեկնաբանություններ, դա վերաբերել ա բացառապես էն մարդանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին էս ամենը քաղաքականացնելու համար...

Կյանքումս երբեք սենց բան չեմ գրել, բայց, խնդրում եմ, թող ինձ իրենց ընկերների ցանկից ՋՆՋԵՆ բոլոր էն մարդիկ, ովքեր Վաղինակին ու իր հետ Ազատության հրապարակ տեղափոխված մարդկանց համարում են ԴԱՎԱՃԱՆ: Ու եթե նույնիսկ դա կլինի իմ բարեկամը, ընկերը, քույրը, եղբայրը, կապ չունի, ջնջեք ինձ: Ես ծայրահեղական չեմ, բայց չտրամաբանող ու սադրիչ ուղեղներ չեմ ուզում տեսնել իմ ընկերների մեջ:

Սա իմ ԿԱՐԾԻՔՆ Ա ՈՒ ԻՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ էս հարցի վերաբերյալ: Ու չնայած լիքը ասելու բան կա, բայց էսքանով կսահմանափակվեմ: Ու հա, ես էլ եմ դավաճան ու հպարտ եմ, որ իմ դավաճանությունը նման կերպ եմ արտահայտում: Մեկնաբանություններ թողնելուց առաջ էլ հիշեք, որ ես ընդունում եմ իմ «դավաճանությունը»: էնպես որ, զսպվածություն դրսևորեք ու ՀԱՐԳԵՔ իմ տեսակետը: ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՆ ու այլ քաղաքական ակտիվիստներին առանձնահատուկ կերպով եմ խնդրում՝ ինձ չմեկնաբանե՛լ: Ձեզ հետ ամեն ինչ պարզ ա....

 

Ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ինՄարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված