Վրեժ Կիրակոսյանը՝ կնոջ առջեւ դրած պայմանի եւ որդու մասին
LifeBravo.am-ը գրում է .
BRAVO.am-ը տեղեկացրել է, որ Վրեժ Կիրակոսյանն այս տարվա մայիսին առաջին անգամ հայր է դարձել, այսօր էլ ներկայացնում ենք նրա որդու լուսանկարները։ Երգչի հոր պատվին փոքրիկը կրում է Ցոլակ անունը.«Շատերն ասում են՝ ինձ է հիշեցնում մանուկ հասակում, բայց ավելի շատ հայրիկիս, հորեղբորս է նման։ Արդեն մտածում եմ տղայիս ապագայի մասին. թե հետագայում ինչով կզբաղվի, չգիտեմ։ Երգարվեստը դժվար ոլորտ է, բայց կարծում եմ՝ արվեստով զբաղվելն Աստծո պարգեւ է: Սակայն կցանկանամ՝ պետական, հասարակական, գիտական գործունեությամբ զբաղվի Հայաստանում, քանի որ ընտանիքիս ապագան այստեղ եմ տեսնում եւ երկրից գնալու միտք չունեմ»։
«X Factor-1» հեռուստանախագծի հաղթողը շուրջ 10 տարի աշխատում է Երեւանի Մշակույթի պետական քոլեջում, փոխտնօրեն է, իսկ տնօրենը Նադեժդա Սարգսյանն է.«Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ եւ զբաղվում եմ իրավաբանական հարցերով, նաեւ դասավանդում եմ «Իրավունք» առարկան։ Մեր ուսանողները հաճախ մասնակցում են միջազգային մրցույթների, նրանց ուղեկցում եմ, երբեմն էլ լինում եմ ժյուրիի կազմում։ Վերջերս Մակեդոնիայում մեր սաներ Նունիկ Ավանեսյանն ու Էդմոն Մեխակյանը մասնակցեցին երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի եւ հաղթանակով վերադարձան։ Միացյալ Նահանգներից փետրվարին կայանալիք երաժշտական մեծ մրցույթի հրավեր ունենք, 15 օր այնտեղ ենք լինելու»։

