ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
ՄիջազգայինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կազմել է 476.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.23 դրամ (աճել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 595.04 դրամ (աճել է 6.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 277.02 դրամ, ոսկի՝ 19,944.9 դրամ, պլատին՝ 15,115.81 դրամ։
Նոյեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։