Փարիզյան համաձայնագրին եւս 5 երկիր է միացել
ՀասարակությունԱյս շաբաթ եւս հինգ երկիր է միացել կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրին, որը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 4-ից։ Այդ հինգ երկրներն են Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Դանիան, Սաուդյան Արաբիան ու Կորեայի հանրապետությունը։
Ընդհանուր առմամբ այսօր արդեն 96 երկիր է մասնակցում Փարիզյան համաձայնագրին։
Ըստ Համաձայնագրի ամփոփիչ դրույթների՝ այն ուժի մեջ պետք է երեսուներորդ օրը այն բանից հետո, երբ այն կվավերացնեն առնվազն 55 երկիր, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների 55 տոկոսը։ Երկրների թիվը դեռ սեպտեմբերի 21-ին էր գերազանցել անհրաժեշտ մինիմումը, սակայն այդ երկրներին բաժին էր հասնում ջերմոցային գազերի արտանետումների 55 տոկոսից քիչ։ Իսկ այդ չափանիշը հնարավոր եղավ ապահովել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին Հնդկաստանն էլ միացավ համաձայնագրին, քանի որ նրան է բաժին հասնում ջերմոցային արտանետումների 4․1 տոկոսը։
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է անցած տարվա դեկտեմբերին Փարիզում կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ շրջանակային հռչակագրի մասնակից երկրների 21-րդ համաժողովի ժամանակ։