Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում. Առողջապահության նախարար
ՀասարակությունԱռողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների մահվան դեպքերով և պարզել պատճառները։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Լեւոն Ալթունյանն հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ վերջերս մահացության դեպքեր էին արձանագրվել Վանաձոր ԲԿ-ում, Սլավմեդ եւ Շենգավիթ հիվանդանոցներում։
«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»,-ասել է նախարարը: