«Յունայթեդ»-ին կարող էինք խփել 5 գոլ. Դիկ Ադվոկատ
Սպորտ«Ֆեներբահչե»-ի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 4-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ տարած 2:1 հաշվով հաղթանակը:
«Մեծ տարբերություն կա տնային և արտագնա խաղերի միջև: Նույնիսկ «Մանչեսթեր»-ում տեղի ունեցած հանդիպմանը առաջին 30 րոպեները լավ խաղացինք, սակայն հետո հինգ րոպեի ընթացքում մրցակիցը երկու 11 մետրանոց իրացրեց:
Փորձեցինք պաշտպանությունում որքան հնարավոր է՝ լավ խաղանք: Երբ գնդակը հայտնվում էր մեզ մոտ, չէինք վախենում գրոհել:
«Ֆեներբահչե»-ն խփեց երկու գոլ, բայց կարող էր խփել չորսը կամ հինգը»,-Ադվոկատի խոսքը մեջբերում է ESPN FC-ն: