Երևանում վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, 1981 թ. ծնված Սանամ Մ.-ի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 28/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Շալիկո Բեկչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գիտակցության չգալով՝ Շալիկո Բեկչյանը Ժամը 16.45-ին մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: