ԵՄ-ն չափազանց մտահոգված է Թուրքիայում քրդամետ պատգամավորների ձերբակալության առիթով
ՄիջազգայինԵվրամիությունը չափազանց մտահոգված է Թուրքիայում քրդամետ պատգամավորների ձերբակալության առիթով: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ կոչ անելով Անկարայում ԵՄ դեսպանների հանդիպում կազմակերպել:
«Չափազանց մտահոգված ենք Սելահադդին Դեմիրթաշի եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլ պատգամավորների ձերբակալության առիթով: Իշխանությունների հետ կապի մեջ ենք: Կոչ ենք անում Անկարայում ԵՄ դեսպանների հանդիպում անցկացնել»,- Մոգերինիի խոսքերն է փոխանցում Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 4-ին Թուրքիայում 11 քրդամետ պատգամավոր է ձերբակալվել, այդ թվում՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահները: