Թուրքիայի իշխանություններն արգելափակում են Ինջիրլիքի ռազմակայանում Գերմանիայի շինարարական նախագծերը
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները թույլատվություն չեն տալիս Գերմանիայի շինարարական նախագծերին Ինջիրլիք ավիաբազայում, որտեղ բունդեսվերի առաքելությունն է տեղակայված, հայտնում է Welt թերթը։
Գերմանիան մտադիր է 58 մլն եվրո ներդնել Ինջիրլիք ավիաբազայում իր առաքելությանն աջակցելու համար։ Բյուջեն ներառելու է աէրոդրոմի կառուցում գերմանական բազմանշանակ Tornado կործանիչների համար, ժամանակակից շարժական հրամանատարային կետի ստեղծում եւ այլն։
Սակայն Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգգերի հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանից հետեւում է, որ այսպես կոչված «ենթակառուցվածքային արձանագրությունը» առայսօր չի ստորագրվել, քանի որ «թուրքական կողմը ներքին ընթացակարգեր է անցկացնում վերջնական հաստատման համար»։ Աշխատանքները պետք է սկսվեին մինչեւ 2016-ի կեսերը։