Երեւանում վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունՆոյեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, 1981 թ. ծնված Սանամ Մ.-ի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 28/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Շալիկո Բեկչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.45-ին գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: