Օրվա բաղադրատոմս Սպարտակ . Այս թխվածքի համից, անխոս, չեք կշտանա
LifeԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 2-3 ճ/գդ
- ձու - 2 հատ
- կակաո - 20 գր
- մեղր - 2 ճ/գդ
- ալյուր - 450 գր
- շաքարավազ - 200 գր
- սոդա - 1,5 թ/գդ
- Կրեմի համար՝
- ալյուր - 3 ճ/գդ
- ձու - 3 հատ (դեղնուց)
- կաթ - 500 մլ
- շաքարավազ - 200 գր + 100գր
- կարագ - 200 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 4 ճ/գդ
- ջուր - 6 ճ/գդ
- կակաո - 20 գր
- կարագ - 30 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը լցնում ենք ամանի մեջ և հարում ենք։

- Կարագը կաթսայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, մեղրը, կակաոյի փոշին, սերուցքն ու ձվերը և խառնում ենք։ Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք մինչև շաքարավազը հալվի։

- Ավելացնում ենք սոդան և եփում ենք այնքան մինչև զանգվածը 3 անգամ ավելանա։ Կրակի վրայից վերցնում ենք։ Մաս առ մաս ավելացնում ենք ալյուրը և թանձր խմոր ենք հունցում։

- Աշխատանքային սեղանի վրա մի փոքր ալյուր ենք լցնում, խմորը դնում ենք վրան և փափուկ, հարթ խմոր ենք հունցում։

- Խմորին երշիկի տեսք ենք տալիս։

- Բաժանում ենք 8 հավասար մասերի։ Կտորները սննդային փաթեթով ծածկում ենք, որ չչորանան։

- Վերցնում ենք խմորի կտորը և ալրապատ մակերևույթի վրա 2 մմ հաստությամբ բարակ ուղղանկյունաձև շերտ ենք գրտնակում (հաջորդաբար բոլոր շերտերը գրտնակում ենք և թխում)։

- Գրտնակի վրա ենք փաթաթում և տեղափոխում յուղաթղթով պատված տապակի մեջ։

- Շերտերը թխում ենք 3-5 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Թխելու ժամանակահատվածը կախված է շերտի հաստությունից։

- Պատրաստի շերտի եզրերը դանակով հավասարեցնում ենք։

- Սկսում ենք պատրաստել կրեմը։ Դեղնուցները 200գր շաքարավազի հետ լցնում ենք կաթսայի մեջ և հարում ենք։

- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։ Մաս առ մաս ավելացնում ենք կաթը, խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք` մինչև թանձրանա։

- Կրակի վրայից վերցնում ենք, ավելացնում ենք վանիլինն ու խառնում։ Սննդային փաթեթով ծածկում ենք և թողնում ենք ամբողջությամբ սառչի։

- Կարագն ու մնացած 100գր շաքարավազը հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։

- Մաս առ մաս ավելացնում ենք եփովի կրեմը և այնքան հարում, մինչև համասեռ զանգված ստանանք։

- Բոլոր շերտերը պատում ենք կրեմով, բացի վերջինից։

- Եփում ենք ջնարակը։ Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում, ավելացնում ենք շաքարավազը, ջուրը, կակաոյի փոշին։ Մոտ մեկ րոպե թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։

- Վերին շերտն ու կողքերը ջնարակապատում ենք։ Տորթի եզրերի կտրված հատվածները փշրում ենք և այդ փշուրով պատում տորթի կողքերը։ Այնուհետև 6 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որ ներծծվի։ Տորթը կարող ենք ձևավորել ըստ ցանկության։

- Պատրաստի տորթը ուղղանկյունաձև կտրատում ենք և մատուցում։ Բարի ախորժակ։

Գրված չափաբաժնից ավելի ալյուր պետք չէ լցնել, խմորը շատ կպնդանա։ Այն շատ հեշտ է գրտնակվում, բայց աշխատանքային սեղանի վրա պարտադիր ալյուր ցանեք։ Թե խմորը, թե ջնարակը և թե կրեմը պատրաստելիս պետք է լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան