Յուրի Իգիթխանյան.«Մտածում ենք երրորդ բալիկի մասին» (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Յուրի Իգիթխանյանի եւ Անուշ Սարգսյանի երկրորդ երեխան օրեր անց կդառնա մեկ ամսական: Երջանիկ հայրիկը BRAVO.am-ին հայտնել է, թե ինչու են որոշել հետեւել քառասունք պահելու ավանդույթին.«Ոչ թե վախենում ենք, որ կգան ու աչքով կտան, այլ այդ 40 օրը մայրիկին եւ փոքրիկին հնարավորություն կտա հանգստանալ, իսկ հայրիկին՝ ծանոթանալ փոքրիկի հետ»:
Դերասան-ամուսինները տղային անվանակոչել են Միքայել.«Ի սկզբանե ունեինք այս տարբերակը, ավագ որդիս էլ Միկա ասելով ման էր գալիս, սակայն հստակ չէինք որոշել: Մեր հարազատներն անհանգստանում էին, անուններ առաջարկում: Նույնիսկ ասացին՝ քանի որ ծնվել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, կարելի է Վլադիմիր անվանել: Ճիշտ է՝ գեղեցիկ անուն է, բայց ամեն երեխա պետք է իր աստղն ունենա»:

