«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվողի են բռնել
ՀասարակությունՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արայիկ Ա.-ն։
Նա օգոստոսի 23-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: