Չինաստանն ու Ռուսաստանը 280 նստատեղով եւ հեռահար թռիչքի ներուժով օդանավ կստեղծեն
ՄիջազգայինՉինաստանի ու Ռուսաստանի ձեռնարկությունները արդեն մշակել են համատեղ ծրագիր տարողունակ ուղեւորատար օդանավ ստեղծելու համար, որի հավաքման աշխատանքները նախատեսված է իրականացնել Շանհայում, հայտնում է «ՍԻնհուան»։
Նախագիծն իրականացնելու համար կողմերը մտադիր են Շանհայում համատեղ ձեռնարկություն ստեղծել։
Համատեղ աշխատանքի նախորդ փորձը ցույց է տալիս , որ նախագծի մշակման փուլից մինչեւ օդանավի առաջին թռիչք ընդհանուր առմամբ 7 տարի է պահանջվում, եւս երեք տարի էլ՝ որպեսզի 280 նստատեղանոց ու 12 հազար կմ թռիչքի հեռահարություն ունեցող օդանավը պատրաստ լինի պատվիրատուին հանձնելու։
Չինաստանը շեշտում է, որ օդանավի ստեղծման նախագիծը բաց բնույթ է ունենալու , եւ դրանում ներգրավելու են նաեւ այլ երկրներից մատակարարներին։