Բաշար Ասադն ԱՄՆ-ին մեղադրել է Հալեպի վերջին հրադադարը ձախողելու համար
ՄիջազգայինԱՄՆ-ի ղեկավարությունն ու արեւմտյան երկրները լիարժեք պատասխանատվություն են կրում Հալեպում վերջին հրադադարի խափանման համար: Սերբական «Պոլիտիկա» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում ոչ միայն վերջին հրադադարի խափանման, այլեւ քաղաքական բանակցությունների ձախողման համար:
Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինքն է հրադադար պահանջում միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է զինյալներին՝ վերակազմավորվելու եւ լրացուցիչ աջակցություն ստանալու համար: «Երբ դա չի ստացվում, նրանք ահաբեկիչներից պահանջում են խախտել հրադադարը»,- ասել է նա: