Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ապատեղեկատվության քաղաքականությունը
HeaderԱդրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի եւ այլ բնակավայրեր:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:
ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետեւում են ստանձնած պարտավորություններին եւ երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: