Կարտոֆիլ ֆրի (դիետիկ)
LifeՊատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լվանալ, կեղևահանել, ապա կտրատել ձողիկների:

- Ձվի սպիտակուցները պատառաքաղով լավ հարել մինչև փրփուրի առաջացումը, համեմել աղով և պղպեղներով:

- Կարտոֆիլը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել սպիտակուցային զանգվածը և լավ խառնել ամբողջը:

- Ջեռոցը տաքացնել 200-220 աստիճան:
Ջեռոցի տապակը պատել պերգամենտային թղթով, վրան լցնել կարտոֆիլի ձողիկները և եփել ջեռոցում 7-10 րոպե:
- Այնուհետև հանել պերգամենտային թուղթը տապակի մեջից:

- Տապակել այդ վիճակում մինչև կարտոֆիլի ոսկեգույն երանգ ստանալը:

Կարտոֆիլ ֆրի պատրաստելու այս դիետիկ բաղադրատոմսը նախատեսված է նրանց համար, ովքեր կողմ են առողջ սնունդին: Այս տարբերակով պատրաստված ֆրին ոչ միայն իր տեսքով և համով չի զիջում բուսայուղով տարբերակին, այլ որպես առավելություն պատրաստվում է առանց բուսայուղի և ունի ցածր կալորիականություն: