Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազան շղթայել են՝ կապված հրաձգության մասին լուրերի հետ
ՄիջազգայինՃապոնիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազան շղթայվել է՝ կապված հրաձգության մասին հաղորդագրությունների հետ: ABCnews-ի հաղորդմամբ՝ բազայի ղեկավարությունը Twitter-ի միջոցով արդեն հաղորդել է, որ հրաձգության կամ հրաձիգի մասին որեւէ ապացույց չկա, ոչ ոք չի տուժել, բազան արդեն վերադարձել է նորմալ աշխատանքին:
Ավելի վաղ բազայի Facebook-ի էջում հաղորդագրություն էր տարածվել շենքերից մեկում հրաձգության մասին, որի աշխատակիցներին տարհանել են: