Երկրաշարժ Իտալիայում
HeaderԿենտրոնական Իտալիայում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:35-ին: Էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 134 կմ դեպի հյուսիս եւ Պերուջայից 55 կմ դեպի արեւելք, որը տուժել էր հոկտեմբերի 26-ի երկրաշարժի հետեւանքով: