Նախարար․ Օտարերկրյա ներդրողների հետ բանակցում ենք ոռոգման համակարգերի գործարան ստեղծելու մասին
ՀասարակությունԳյուղատնտեսության նախարարությունը բանակցում է օտարերկրյա ներդրողների հետ ոռոգման համակարգերի գործարան ստեղծելու նպատակով։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է նախարար Իգնատի Առաքելյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական հանձնաժողովներում ծավալված քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով այն խողովակները, որոնք ներմուծվում են, թանկարժեք են, իսկ տեղական արտադրությունը բավականաչափ պրոֆեսիոնալ չէ։ «Կձգտենք ոռոգման համակարգերի նոր արտադրություն ստեղծել",- հավելել է Առաքելյանը