Այովայում երկու ոստիկանի են գնդակահարել
ՄիջազգայինԱմերիկյան Այովա նահանգում երկու ոստիկանի են գնդակահարել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Դե Մոյն քաղաքում նախ պարեկային մեքենայում գնդակահարել են առաջին ոստիկանին, իսկ հետո՝ երկրորդին:
Ենթադրվում է, որ հրաձիգը կրակել է թաքստոցից:
Ոստիկանները որոնում են կասկածյալներին: Սպանության շարժառիթները հայտնի չեն: