Տղամարդը վախեցել է սարդից եւ մեքենայով լճում հայտնվել
ՀասարակությունԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում տղամարդը վախեցել է սարդից եւ մեքենայով լճում հայտնվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ort Macquarie News կայքը:
Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, մեքենայով գնացել է շինանյութ գնելու: Տունդարձի ճանապարհին նա ձեռքի վրա սարդ է նկատել եւ խուճապի մատնվել: Ավստրալացին փորձել է կայանել մայթեզրին, սակայն արգելակելու փոխարեն ավելացրել է արագությունը եւ լիճն ընկել:
Անհաջողակ վարորդին հաջողվել է բաց պատուհանով դուրս պրծնել խորտակվող մեքենայից: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
