Ֆորդը մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և կողաշրջվել
ՀասարակությունՆոյեմբերի 2-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Ford» մակնիշի 884 LR 61 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Գ.) մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան: