ՌԴ գլխավոր շտաբը հաղորդել է Հալեպում ահաբեկիչների շրջանում մեծ կորուստների մասին
HeaderՌուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը Սիրիայի զինված խմբավորումներին կոչ է արել դադարեցնել մարտերը Հալեպում եւ նոր մարդասիրական դադարի ընթացքում իրենց զենքերով հեռանալ քաղաքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովը:
Նա նշել է, որ ահաբեկիչները մեծ կորուստների են կրել եւ քաղաքից դուրս սողոսկելու հնարավորություն չունեն: Գերասիմովը հիշեցրել է, որ Ռուսաստանը նոյեմբերի 4-ին Հալեպում նոր մարդասիրական դադար է սահմանելու:
Գեներալը հստակեցրել է, որ երկու միջանցք է բացվել կառավարական զորքերի եւ տեխնիկայի համար: Միջանցքներից մեկը բացվել է դեպի թուրք-սիրիական սահման հասնելու համար, մյուսը՝ Իդլիբի ուղղությամբ:
«Մյուս վեց միջանցքները գործում են խաղաղ բնակիչների ելքի, հիվանդներին եւ վիրավորներին տարհանելու համար: Ռուսական հաշտեցման կենտրոնն ու կառավարական զորքերն ապահովելու են զինված կազմավորումների եւ խաղաղ բնակիչների անվտանգ ելքը Հալեպ քաղաքից»,- հավելել է Գերասիմովը: