Սեւանա լճում կորած երիտասարդներին երեք օր անց չեն գտել. որոնողական աշխատանքները շարունակվում են
Ուշադրության կենտրոնումԳեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներին, որոնք ձկնորսության էին դուրս եկել եւ չէին վերադարձել, երեք օր անց դեռ չեն գտել: NEWS.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ նրանց որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են, սակայն, դեռ ոչ մի արդյունք չկա:
Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24 ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:
Գյուղապետի խոսքով, ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Դեպքի վայրում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը: