Ռուսաստանը նոյեմբերի 4-ին Հալեպում նոր հումանիտար ընդմիջում է սահմանում
ՄիջազգայինՌուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել է Հալեպում հերթական հումանիտար ընդմիջումը սահմանել՝ կրակի դադարեցման ռեժիմը քաղաքում գործելու է նոյեմբերի 4-ի ժամը 9։00-ից մինչեւ 19։00։ Այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անիմաստ զոհերից խուսափելու համար ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՝ ՌԴ ԶՈւ գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացրել Հապելում նոյեմբերի 4-ի առավոտյան ժամը 9։00-ից մինչեւ երեկոյան ժամը 19։00 հումանիտար ընդմիջում սահմանել»,- ասել է նա։