Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս, Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ-տեղ ձյունապատ է:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: