75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է


Լույս է ընծայվել արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանի «Իմաստության ոսկե հանրագիտարան» գիրքը (տեսանյութ)

Հասարակություն

Հոկտեմբերի 29-ին Ազգային գրադարանի հյուրասրահը մարդաշատ էր. մեծապատիվ ընկերները, հարազատները, գրչակիցները եկել էին շնորհավորելու արդարադատության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ավագյանին իր նոր՝ «Իմաստության ոսկե հանրագիտարան» գրքի շնորհանդեսի կապակցությամբ:

Գրքում մեկտեղված են հայ և համաշխարհային հայտնի մտավորականների, գրողների ու փիլիսոփաների իմաստուն խոսքերը, աֆորիզմները,ինչպես նաև նրանց կյանքի հետաքրքիր դրվագները:

Դեռևս դպրոցական տարիքից Անատոլի Ավագյանը հետաքրքրություն է ունեցել առ աֆորիզմներ, տարատեսակ գրքեր կարդալիս դուրս է բերել հետաքրքիր մտքերը, հավաքել և վերջապես որոշում կայացրել՝ տպագրել գրքի տեսքով։

«Գրքի ինքնատիպությունն այն է, որ թե′ բովանդակությամբ, թե′ ձևով, թե′ կառուցվածքով էապես տարբերվում է մինչև հիմա հրատարակված գրքերից։ Այդ առումով նաև անհատականացվում է գիրքը: Սա իսկապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ ծնված գիրք է»,- նման բնորոշում տվեց «Իմաստության ոսկե հանրագիտարան»-ին հեղինակը՝ Անատոլի Ավագյանը:

Շնորհանդեսին ներկա էր հեղինակի եղբայրը՝ բժիշկ Վալերի Ավագյանը, ով հակիրճ, բայց լավագույնս բնորոշեց եղբոր աշխատանքը. «Դա գիրք չէ, դա իմաստության գանձարան է»։ Որդին՝ Էդմոն Ավագյանը, խոսելով գրքի մասին, մեծապես կարևորեց տեղի ունեցած իրադարձությունը և նշեց հետևյալը. «Ճանաչելով հորս վստահ էի՝ նրա մոտ կստացվեր նման արժեքավոր աշխատանք իրականացնել և ներկայացնել հանրության դատին»: 

Շնորհանդեսին ներկա էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով հարցազրույցից առաջ կատակեց՝ «սակագներից չեք հարցնում չէ՞», այնուհետև նկարագրեց իր շուրջ 30 տարվա լավագույն ընկերոջը. «Անատոլին իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է: Ինձ հաճելիորեն զարմացրեց նման գիրք ստեղծելու իր նախաձեռնությունը, մասնավորապես, այս գիրքը հետաքրքիր ու ուսանելի կլինի երիտասարդների համար: Անատոլի Ավագյանի ապրած կյանքը լավագույն աֆորիզմն է, քանի որ նա ոչ միայն լավ ծնողների լավ զավակ է, ամուսին, հայր, այլ նաև շատ լավ ընկեր է: Հիշում եմ Անատոլիի ընկերության մասին կարգախոսներից մեկը՝ «Ընկերությունը նման է մի առարկայի, որից պետք է ամեն օր քննություն հանձնես ու դրական գնահատական ստանաս: Հակառակ դեպքում՝ այդ օրվանից ընկերությունը փլուզվում է»»:

Իր ընկերոջը՝ Անատոլի Ավագյանին եկել էր շնորհավորելու նաև տ.գ.թ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ով մեզ հետ զրույցում բացի հեղինակից նաև շնորհավորեց հասարակությանը նման գիրք ունենալու հնարավորության համար.

«Այն անհրաժեշտ է, թե′ ավագ սերնդի և, թե′ երիտասարդ սերնդի համար, որովհետև ստեղծվեց մի հավաքածու, որն ընթերցողի մոտ իբրև ուղեցույց կարող է հանդիսանալ մեծանուն ստեղծագործողների աշխատանքների ընտրության հարցում: Այստեղ ամփոփված են տարբեր հեղինակների մտքեր, բայց, ըստ էության, կա Անատոլի Ավագյանի ճաշակի, իր անցած ուղու, կյանքի փորձի ազդեցությունը: Այս բոլոր աֆորիզմները ծաղկաքաղ են այն հարուստ մտքի, որի միջոցով դարավոր իմաստությունը փոխանցվում է սերնդեսերունդ»:

Նշենք նաև, որ ժանրի առումով սա հեղինակի առաջին գիրքն է, բայց իր կյանքի ընթացքում հեղինակել է մասնագիտական 3 գիրք. 1984 թվականին հայերեն հրատարակել է «Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» և ռուսերեն «Քաղաքացիների անձնական գույքի գողության քրեաիրավական և սոցիոլոգական բնութագիրը» մենագրությունները, ինչպես նաև  հայրենական իրավաբանական գրականության մեջ առաջին անգամ 2005 թվականին հրատարակել է կատարողական վարույթին նվիրված «Կատարողական իրավունքի ձևավորման և զարգացման տեսական-կիրառական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»ծավալուն աշխատությունը, որը ներկայացվել է, որպես դոկտորական ատենախոսություն:

2003 թվականին ծառայության կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: 2005թ. հարկադիր կատարման ծառայության համակարգի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է անվանական զենքով: Պարգևատրվել է մի շարք այլ մեդալներով:

Անատոլի Ավագյանը՝ որպես հիմնադիր, մեծ ներդում ունի ԴԱՀԿ ծառայության կազմավորման և կայացման գործում: Այդ տարիների ԴԱՀԿ ծառայության առաջընթացը, կայացումը, ոլորտի ուժեղացումն ու դերի բարձրացումը մեծամասամբ կապված է նրա անվան հետ: Նա այդ համակարգի տարեգիրն է:

2007թ. ազատվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից և նշանակվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:

2008թ․-ից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կադրերի վարչության պետն է:

Անատոլի Ավագյանն ընդգրկված է նաև «1000 հայազգի գեներալներ» կենսագրական հանրագիտարանում:

75 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Բոնի Թայլերը Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին Մեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԹուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱնկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Սոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Domus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Ամենադիտված