Երեւանի փոխքաղաքապետ. Առաջին ձյունը, ինչպես սերը, հալվում է ու գնում
ՀասարակությունԱռաջին ձյունը, ինչպես առաջին սերը, միշտ հալվում է ու գնում: Այդ մասին լրագրողներին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով այսօրվա ձյան տեղումների մասին հարցին:
«Աչքներս լույս, լավ բան ա: Ձյուն, առաջին, ամենաառաջին», - ասաց նա:
Հետո շարունակեց պոետիկ ոճով. «Առաջին սերը, ինչպես որ հացը, միշտ կուտ է գնում: Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում»:
Պոեզիայից նա սահուն անցավ առօրյա արձակի եւ նշեց, որ, ըստ Հայպետհիդրոմետի կանխատեսման, այսօր քաղաքում ձյուն չէր սպասվում:
«Ամեն դեպքում, մեր եղած ռեսուրսի մեջ մենք պատրաստվում ենք, որ քաղաքը սպասարկենք», - հավելեց փոխքաղաքապետը: