Փաստաբանի արտոնագիրը դադարեցվել է
ՀասարակությունՓաստաբանների պալատը դադարեցրել է փաստաբան Արմեն Ումրշատյանի լիազորությունները։
ՓՊ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փաստաբանների պալատի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշմամբ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել փաստաբան Արմեն Ումրշատյանը:
Փաստաբանը մեղավոր էր ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2, 3.1.8 եւ 3.5.5 ենթակետերի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ Խորհուրդը որոշել էր դադարեցնել փաստաբան Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը:
Խորհրդի որոշումը դատական կարգով բողոքարկվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի կողմից: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2016թ. որոշմամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2016թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 19.10.2016թ. որոշմամբ մերժվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 06.07.2015թ. թիվ ԿԳ/78-Ա որոշումը մտել է օրինական ուժի մեջ եւ Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեության թիվ 385 արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված: