Պարզվել է Սևանա լճում կորած քաղաքացիների ինքնությունը. որոնողական աշխատանքները վերսկսվել են առավոտյան
ՀասարակությունՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
«Նախօրեին ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել են վաղ առավոտյան», – նշվում է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։–0–