Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա
HeaderՆոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:
Ջակարտայում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: