Արտակարգ դեպք Եղվարդում. ատրճանակի սպառնալիքով գումար է հափշտակել, ապա փորձել վրաերթի ենթարկել
Ուշադրության կենտրոնումԿոտայքի մարզի Եղվարդ համայնքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Եղվարդի առանձնատներից մեկի մոտ միջադեպ է գրանցվել մի քանի տղամարդու միջեւ։
Նրանցից մեկը դանակի եւ ատրճանակի սպառնալիքով մյուսից հափշտակել է գումար, որից հետո իր մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել նրան։ Տուժողը դիմել է իրավապահներին, սակայն դեռ չեն հայտնաբերվել նշված հանցանքը կատարած անձինք։ Նշված դեպքով նյութեր են նախապատարստվում։