2016թ-ի նորաձև շարֆերը. ինչ կրել այս աշնանը
LifeLife.tert.am-ը գրում է .
Աշնանային ցրտաշունչ օրերին բոլորն էլ ջերմանալու ցանկություն ունեն: Իհարկե, տաք վերարկուները ջերմանալու լավագույն տարբերակն են, սակայն պետք չէ մոռանալ նաև աքսեսուարների մասին:
Ինչպես նշում է elle.ru-ն՝ շարֆերը եղել և մնում են աշնանային և ձմեռային լավագույն ու նորաձև աքսեսուարները: Դրանք և տաքացնում են, և ամբողջացնում կերպարը:
Ճիշտ ընտրված շարֆերը կարող են լրացնել ձեր աշնանային look-ը և ջերմացնել ձեզ ցուրտ եղանակներին զբոսանքի ժամանակ:
Ահա, թե ինչպիսի շարֆեր են նորաձև այս աշնանը:



