Ձերբակալվել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակից. գործին խառնված է նաև Կոտայքի մարզպետը. «Ժամանակ»
Մամուլ«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ առևտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։ Պարզվել է, որ վերջիններս ամեն օր Աբովյանի շուկայի վաճառողներից յուրաքանչյուրից անօրինական կերպով 500 դրամ գումար են պահանջել և ստացել։ Առևտրականներից ապօրինի հավաքված գումարը քաղաքապետարանի աշխատակիցները փոխանցել են Կոտայքի մարզպետին՝ Կարապետ Գուլոյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։