Մարիամ Մելիքյան.«Սիրում եմ «ամուսնուս»՝ Հովհաննես Ազոյանին»
LifeBravo.am-ը գրում է .
«Change» սիթքոմում Հովհաննես Ազոյանի մարմնավորած կերպարներից մեկի՝ քրեական հեղինակություն Վիրաբի կնոջ դերում Մարիամ Մելիքյանն է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տեւական դադարից հետո հաճույքով է վերադարձել նկարահանման հրապարակ:
«Այս ընթացքում տարբեր նախագծերում հանդես գալու հրավերներ եմ ունեցել, բայց սպասում էի այն առաջարկին, որն իսկապես ինձ դուր կգար: Այս դեպքում ամեն ինչ իմ սրտով է: Քանի որ աշխատանքը խիտ գրաֆիկով չէ, աղջկաս երկար ժամանակով մենակ չեմ թողնի: Հետաքրքիր է սցենարը, նաեւ ֆինանսական մասն էր բավարար: Եթե պայմանները չգոհացնեին, չէի համաձայնի», -ասել է դերասանուհին:
Նա նշել է, որ նկարահանումներն անցնում են ջերմ մթնոլորտում. «Խաղում եմ պրոֆեսիոնալների հետ, որոնցից շատ բան ունեմ սովորելու: Հուսամ՝ երկար կաշխատենք միասին: Դերասանների միջեւ մրցակցություն չկա. օգնում ենք միմյանց, որ լավ արդյունք լինի եւ մեր խաղով համոզենք հեռուստադիտողին: Ինձ համար շատ ծիծաղաշարժ է սցենարը: Ասում են՝ եթե դերասանը կարդում է ու ծիծաղում, ուրեմն հաճույքով է կատարում իր դերը»:
Շարունակությունը՝ այստեղ :
