Պաշտպանության նախարարը «քաղաքավարական հանդիպում» է ունեցել Իրանի դեսպանի հետ
HeaderՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին, քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: